ԱՄՆ-ի միջուկային դոկտրինը մարդկությանը մոտեցնում է ոչնչացման` իր թվիթերյան էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը։
«ԱՄՆ-ի միջուկային դոկտրինն արտացոլում է մեծ կախվածություն միջուկային զենքից՝ չնայած միջուկային զենքի չտարածման պայմանագրին, այդպիսով մոտեցնելով մարդկությանը ոչնչացման։ Զարմանալի չէ, որ այժմ մենք 1953-ից ի վեր առավել մոտ ենք ապոկալիպսիսին։ Գործողությունների համատեղ համապարփակ պլանը ոչնչացնելու ձգտման մեջ Թրամփի կամակորությունը բխում է նույն վտանգավոր անխոհեմությունից»,- գրել է նա։